Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

26.06.2022 - 09:53 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
«Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00 -ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
ԶԼՄ-ները և ՀԿ-ները մինչև հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել [email protected] էլ. փոստին:
Հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ»,- գրել է վարչապետը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ