Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ

Գոհար Ստեփանյան 12.05.2021 - 11:29
12.05.2021 - 11:29 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին և վարչապետին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Օմանի Սուլթանության սուլթանին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ:

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ու բարեկեցություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին և կարևորել համագործակցության զարգացումը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ