Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

Աստղիկ Խաչատրյան 12.07.2021 - 10:30
12.07.2021 - 10:30 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոնղոլիայի Անկախության օրվա կապակցությամբ։

Վստահ եմ, որ հայ-մոնղոլական միջպետական հարաբերություններն ունեն հետագա ընդլայնման և զարգացման չիրացված ներուժ։ Պատրաստակամ եմ առաջիկայում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել այդ ներուժի իրացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ աշխատանքում, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ