Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետին աջակցության համար

Աննա Կոստանյան 6.06.2024 - 11:56
6.06.2024 - 11:56 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Լիտվայի կառավարության ղեկավարին՝ ջրհեղեղից տուժած Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Ինգրիդա Շիմոնիտե, շնորհակալություն Ձեր անսասան աջակցության համար այս դժվարին ժամանակներում: Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը։

Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները և կվերականգնվենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է ՀՀ վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ