Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ ՀԷՑ-ի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ իր հանձնարարականը եղել է մայիսի 20-ին

1.07.2025 - 14:24 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հիշեցրել է իր հանձնարարականը ՀԷՑ-ի նկատմամբ հատուցման մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ:
«Ինչպես տեսնում եք նկարից՝ տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում և որոշել են «կանգնել եկեղեցու կողքին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ նա արել էր հետևյալ գրառումը.
«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ Հայաստանի պատմության թանգարանում էի, և էլեկտրականությունն անջատվեց։
Ասածս չափազանցություն չհամարեք․ վերջին շրջանում չի եղել մի որևէ այցելություն, որտեղ հոսանքը կա՛մ գնացած չլինի, կա՛մ ընթացքում չգնա։ Դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ։ Սեփական աչքով եմ տեսել։
Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ-ի նկատմամբ։
Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ-ի ազգայնացման։ Ամբողջական և կտրուկ։
Ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Պարոն Խուդաթյան, կոնկրետ առաջարկներ տվեք։ Ժամկետը՝ 1 ամիս»։
Հնարավոր է սա text that says 'tutnqtunhy 6Aиw... Found in Gov Sent Mailbox NP Nikol Pashinyan 20.05.25 To: ባሀሄለ & 4 more...> Kunqtıh , phr unug Aujuunuuh หุนนาน์ทวแนน ийиKи っ tL 4( นป: Wиyиδи น์. 2 ধ tntL uh nptlt ம், มุพน์ ф4иAи6 ለሳለ, เพน์ สุนพ: Funngutn, иииno4aep, unutp, hjnpudngutn, ntuunnpudutn: Oиий ሠከ_ untut: Uu tutnatunhl 6aйиAий 上: ከነአ' նկարն է
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ