Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Աննա Կոստանյան 22.10.2024 - 15:13
22.10.2024 - 15:13 դիտում

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:

Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ:

Գագաթնաժողովի օրակարգում են ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումն ու BRICS-ին նոր պետությունների անդամակցության հարցը: Գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ