Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Գառնի տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ծրագրի ընթացքին

Աննա Կոստանյան 11.07.2023 - 10:07
11.07.2023 - 10:07 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գառնիում ծանոթացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գառնի տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ծրագրի ընթացքին:

«Դրա շրջանակում իրականացվում են փողոցների, մայթերի հիմնանորոգման, լուսավորության ապահովման և այլ աշխատանքներ, որոնց 95%-ն արդեն ավարտվել են: Տուրիզմի զարգացմանը միտված ծրագրի արժեքը 533 մլն դրամ է»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ