Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը

Հրաչ Սահակյան 12.09.2020 - 12:39
12.09.2020 - 12:39 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը:

ՀՀ վարչապետը ծաղիկներ դրեց Մխիթար սպարապետի շիրիմին: Վարչապետին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Այնուհետև Մխիթար սպարապետի շիրիմի առջև հավատարմության խոսք հնչեցրեցին ՀՀ զինված ուժերի զինծառայողները:

ՀՀ վարչապետը զինված ուժերի զինծառայողներին շնորհավորեց Սպարապետի օրվա կապակցությամբ: Զինվորական արարողակարգից հետո մեկնարկեց Սպարապետի օրվան նվիրված տոնական միջոցառումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ