Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին

Աստղիկ Խաչատրյան 30.09.2022 - 21:17
30.09.2022 - 21:17 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների անհրաժեշտությանը:

«Այն առաքելությունը, որի մասին Ֆրանսիան հայտարարել է, խոսքը պաշտպանության նախարարության կողմից ուղարկվող առաքելության մասին է, որը տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը հետագա վերլուծության և գնահատման համար:

Երբ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, մենք նկատի ունենք կա՛մ երկարաժամկետ, կա՛մ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ: Այս տրամաբանությունը բխում է նրանից, որ երբեք Ադրբեջանը չի ասում` ես խախտեցի զինադադարը: Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ-որ սադրանք է եղել և այլն:

Բնականաբար, մենք այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունն ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ