Նիդերլանդներում հոգեկան շեղումներ ունեցող երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ. երկու հայ կին է զոհվել

Աննա Կոստանյան 20.09.2021 - 16:36
20.09.2021 - 16:36 դիտում

Նիդերլանդների Ալմեո քաղաքում 28-ամյա տղամարդը երկու կնոջ է սպանել՝ 50 և 72 տարեկան: Ինչպես փոխանցում է NL Times-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ բնակելի շենքերից մեկի պատշգամբում կանգնած երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս հոգեկան և այլ առողջական խանգարումներ ունի: Ոստիկանությունից հայտնել են, որ այս ամիս ավելի վաղ բերման էին ենթարկել վերջինիս, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:

Ալմեոյի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հաղորդմամբ՝ զոհվածները հայուհիներ են եղել՝  Ծնունդ Կարապետյանը և Մարալ Տեր Մովսեսյանը, որոնք միության անդամներ էին: Բացի այդ, ևս մեկ 33-ամյա կին է վիրավորվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ