Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին արկ է հայտնաբերել

Գոհար Ստեփանյան 21.09.2020 - 11:02
21.09.2020 - 11:02 դիտում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:52-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին այգու մոտակայքում նկատել է արկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը:

Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ վնասազերծելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ