Ներկայացվել է ռազմական համալսարանի կրթական ծրագրերը և ընդունելության կարգը

8.04.2023 - 13:44 դիտում

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ:

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։

Հնարավոր է սա 2 people նկարն է

Հանդիպմանը ներկա էին նաև ռազմական համալսարանի կուրսանտները, որոնք սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը:

Հնարավոր է սա 4 people նկարն է

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ