Ներկայացվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի կիրառման հայաստանյան փորձը

20.05.2022 - 18:55 դիտում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է Համաշխարհային բանկի ներքին ռեսուրսների մոբիլիզացման համաշխարհային լուծումների խմբի կազմակերպած՝ հարկերին և տեխնոլոգիաներին վերաբերող առցանց աշխատաժողովի։

Միջոցառումն իրականացվում է արդեն երկրորդ տարին, որին մասնակցում են հարկային ծառայությունների և միջազգային կազմակերպությունների լավագույն մասնագետները:

«Հարկային կեղծիքի բացահայտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառմամբ» թեմայով շնորհանդեսի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտե մուտքագրվող տվյալների հավաքագրման աղբյուրները, մասնավորապես՝ հաշվետվություններ B2G, ինվոյսային համակարգ B2B, հաշվիչ դրամարկղային մեքենայից տվյալներ B2C և այլ աղբյուրներ։ Աշոտ Մուրադյանն ընդգծել է, որ հետևելով համաշխարհային նորարարական միտումներին, ՊԵԿ-ն իրականացնում է տարբեր  նախագծեր, որի շրջանակում, վերլուծական աշխատանքներից բացի, կիրառվում են մեքենայական ուսուցման գործիքակազմ և արհեստական բանականություն:

Այն թույլ է տալիս խնայել ժամանակ, ֆիզիկական ու մտավոր ներուժ, ինչպես նաև աշխատել և վայրկյանների ընթացում մշակել մեծածավալ տվյալներ։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև կոմիտեի մեծածավալ տվյալների հիման վրա ՊԵԿ-ի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից համատեղ իրագործվող նախագծերը։ Իրականցված նախագծերից մեկի արդյունքում հարկային ստուգումների շրջանակում փորձագիտական գնահատականները թույլ են տվել մշակել հարկերից խուսափելու հայտնաբերման մոդել։ Վերջինիս կիրառումը թույլ է տալիս նվազեցնել ռիսկերը և իրականացնել թիրախային ստուգումներ։ Առաջիկայում կիրականացվեն նաև այլ համատեղ նախագծեր, այդ թվում՝ ապրանքների հետագծելիության մասով։

🌐Հետևեք մեզ Telegram-ում
https://t.me/pet_ekamutner

💻ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը…

Опубликовано ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Пятница, 20 мая 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ