Նենսի Փելոսիի այցը Հայաստան հակառուսական քայլ չի եղել. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 30.09.2022 - 21:44
30.09.2022 - 21:44 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը շատ կարևոր էր, քանի որ նա երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, սակայն այս այցը հակառուսական չի եղել։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ քայլը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ էր, և, այո՛, պետք չէ այն թերագնահատել։ Բայց ի՞նչ հակառուսական տրամադրությունների մասին եք խոսում։ Անկեղծ ասած` կապ չեմ տեսնում և տրամադրությունը չեմ տեսնում»,- նշեց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ 2019 թվականից Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, և այս այցի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ էլ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման հարցերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ