Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

3.05.2025 - 22:54 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցը, որը նախատեսված էր հաջորդ շաբաթ։ Հետաձգման պատճառը Սիրիայում և Գազայի հատվածում դեպքերի զարգացումն է, հաղորդել են Նեթանյահուի գրասենյակից։

«Պայմանավորված Սիրիայի և Գազայի ճակատներում դեպքերի զարգացմամբ և խիտ ռազմաքաղաքական օրակարգով՝ Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների»,- հայտնել են գրասենյակից՝ միաժամանակ նշելով, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հրավերի համար, և բարձր է գնահատում երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ