Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարի և նրա տեղակալի չեզոքացման մասին

15.06.2025 - 23:29 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։
«Կարող եմ ձեզ հայտնել, որ մի քանի րոպե առաջ հարվածել ենք նաև Թեհրանում հետախուզության գլխավոր սպային և նրա տեղակալին, քանի որ մենք հիմա գտնվում ենք Թեհրանի երկնքում, մեր օդաչուները, մեր քաջ օդաչուները երկնքում են։
Մենք թիրախավորում ենք ռազմական և միջուկային օբյեկտները»,- ասել է Նեթանյահուն Fox News-ին։
Նա նաև հավելել է, որ իսրայելական հետախուզությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանը իբրև պլանավորում էր միջուկային զենք փոխանցել Եմենի հութիներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ