Նարեկ Մկրտչյանը բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը

8.07.2023 - 15:44 դիտում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին է հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մարդասիրական անխոնջ գործունեության համար։

44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին Նարեկ Մկրտչյանի հրավերով եկել էր Հայաստան և 16 օր շարունակ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով տասնյակ կյանքեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ