ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք չի տեսնում․ Ստոլտենբերգ

Աստղիկ Խաչատրյան 23.01.2024 - 21:04
23.01.2024 - 21:04 դիտում

ՆԱՏՕ-ն ներկայում սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից դաշինքի դաշնակիցներից որևէ մեկի դեմ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա Ռուսաստանի հետ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումը բացատրել է էսկալացիան կանխելու ցանկությամբ, գրում է Կոմերսանտը։ «Մենք դաշնակիցներից որևէ մեկի դեմ ուղղակի և անմիջական սպառնալիք չենք տեսնում։ Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի գործողություններին, ավելացնում ենք մեր զգոնությունը, մեր ներկայությունը դաշինքի արևելյան եզրում, բայց նպատակը հենց դաշնակիցներից որևէ մեկի վրա ցանկացած հարձակում կանխելն է»,- ասել է Ստոլտենբերգը ճեպազրույցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ռուսական ռազմական գործողության սկզբից դաշինքի երկու հիմնական նպատակներից մեկը եղել է Ուկրաինային աջակցելը։ «Մյուս նպատակը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիայի և լայնամասշտաբ պատերազմի կանխումն է»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ