ՆԱՏՕ-ի երկրները միջուկային զորավարժություններ են սկսել Արևմտյան Եվրոպայում

Աստղիկ Խաչատրյան 14.10.2024 - 21:52
14.10.2024 - 21:52 դիտում

ՆԱՏՕ-ի երկրները երկուշաբթի սկսել են իրենց ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքը:

Երկու շաբաթ տևող զորավարժանքին մասնակցում է ավելի քան 60 կործանիչ, որոնք կարող են կրել ամերիկյան միջուկային զենք։ Նրանք թռչելու են Արևմտյան Եվրոպայի վրայով։

«Միջուկային զսպումը դաշնակիցների անվտանգության հիմնաքարն է»,- ավելի վաղ ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, «Steafast Noon-ը դաշինքի միջուկային զսպման կարևոր փորձություն է, այն հստակ ազդանշան է ցանկացած հակառակորդի, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին»:

Steadfast Noon զորավարժություններին կներգրավվեն 2 հազար զինվորականներ, կործանիչներ, ռմբակոծիչներ, լիցքավորող ինքնաթիռներ և հետախուզական ու ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ: Թռիչքները կիրականացվեն ՆԱՏՕ-ի ութ ավիաբազայից՝ թռչելով Բելգիայի, Նիդերլանդների, Դանիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային ծովի վրայով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ