ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թվականը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Այդ մասին նշված է դաշինքի երկրների գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ նման որոշումը պայմանավորված է անվտանգության հիմնարար սպառնալիքներով և մարտահրավերներով, մասնավորապես՝ եվրատլանտյան անվտանգության համար Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքով և ահաբեկչության մշտական սպառնալիքի պայմաններով։
ՆԱՏՕ-ի անդամները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը հավաքական պաշտպանությանը, որն ամրագրված է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում։ Այն ենթադրում է, որ մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա:
Հռչակագրում նաև նշվում է, որ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականին՝ Թուրքիայում։