ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է ուզում: Սպիտակ տանը Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հավատարմության հարցը կապել է դաշնակիցների պաշտպանական ծախսերի հետ:
Նա կրկնել է, որ հիասթափված է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն միացել Իրանի դեմ ռազմական գործողություններին: «Մենք նույնիսկ դրա կարիքը չունեինք, բայց լավ կլիներ, եթե նրանք անեին դա»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումից առաջ Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Իրանի հետ զինված հակամարտության ժամանակ շատ ակտիվ օգնել են ամերիկյան զորքերին լոգիստիկայի հարցում:
Ռյուտեի այցը Սպիտակ տուն տեղի է ունեցել հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ֆոնին:
