ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարվելն արդեն բավարար չէ խաղաղության հասնելու համար. Մեդվեդև

27.08.2022 - 11:41 դիտում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հեռանկարը կախված է իրադարձությունների զարգացումից. դրանք հնարավոր են միայն որոշակի պայմաններում՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Բանակցությունների դադարեցման համար Մեդվեդևը մեղադրել է ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ Կիևի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց այժմ անհրաժեշտ, բայց արդեն ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար. Մոսկվային անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։

«Ռուսաստանը չի ընտրել հատուկ ռազմական գործողության ամենակոշտ սցենարը, թեև այդ դեպքում հակամարտությունն ավելի արագ կավարտվեր»,- համոզմունք է հայտնել Մեդվեդևը։

Պաշտոնյան անդրադարձել է նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, հավատացրել՝ եթե եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանան վերականգնել հարաբերությունները, Մոսկվան դեմ չի լինի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ