Նատալյա Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր. ծանրամարտի պատանիների ԵԱ

27.07.2025 - 17:07 դիտում

Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 77 կգ ու 81 կգ:

Հրումում նա գլխավերևում պահել է 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով նա դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ