Նատալի Լուազոն հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին

15.07.2023 - 15:52 դիտում

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, հիշեցրել Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։

«Դեկտեմբերից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր արգելափակված են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի օժանդակությամբ։ Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով բացել միջանցքը դեպի Հայաստան»,- գրել է եվրապատգամավորը՝ տարածելով Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի մասին Le Monde ամսագրի հրապարակումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ