Նախնական տվյալներով՝ ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

21.09.2025 - 00:06 դիտում

Էլեկտրոնային նախնական հաշվարկների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը (758 ձայն)։

Ինչպես ավելի վաղ հայտնել են ՔՊ-ից, այժմ իրականացվում է ձեռքով հաշվարկը։

24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր, հաջորդ 24 ժամվա ընթացքում հայտերը պետք է քննվեն։ Եթե բողոքարկում չստացվի, ձեռքով ստացված տվյալները կհամարվեն վերջնական։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ