Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

4.06.2025 - 19:44 դիտում

Գերիների վերադարձի հարցով մենք բոլորից շատ շահագրգռված ենք և ամեն ինչ անում ենք՝ օր առաջ արդյունք ունենալու համար, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած հանդիպմանը՝ ասել է ԱԱԾ տնօրենը:

Ինչ վերաբերում է անհայտ կորածների ճակատագրին՝ Արմեն Աբազյանի խոսքով՝ նախնական պայմանավորվածություն ունեն ադրբեջանական կողմի հետ՝ առաջիկայում Լեռնային Ղարաբաղում համատեղ որոնողական աշխատանք իրականացնելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ