Նախարարը ներողություն խնդրեց

Աննա Կոստանյան 24.03.2021 - 17:12
24.03.2021 - 17:12 դիտում

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լրագրողներին շատ է սիրում, իսկ կատարվածի կապակցությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանից ներողություն խնդրեց:

«Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրության նկատմամբ, կարևորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը:

Ներողություն եմ խնդրել ականատես քաղաքացիներից, աշխատակիցներից: Հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր իրենց լրատվական տեսադաշտում տեսել են այդ դեպքը, նաև կոնկրետ Փայլակից», – նշեց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ