Նախագահ Հարությունյանն ընդունել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

Աստղիկ Խաչատրյան 28.07.2023 - 23:07
28.07.2023 - 23:07 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։

Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ