Նախագահը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին

Աննա Կոստանյան 27.08.2025 - 17:01
27.08.2025 - 17:01 դիտում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը  հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչել ու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Լիլիթ Մակունցին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ