Նազելի Բաղդասարյանն այցելել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին

8.05.2022 - 13:52 դիտում
Այսօր այցելել էի արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին
և Սերիկ Տոնոյանին։
Հուզմունքի, ակնածանքի ու խոնարհումի զգացումների հետ, այնքան հպարտության զգացում ունեցա, որ մերօրյա հերոսների կողքին եմ ու հնարավորություն ունեմ լսելու նրանց անցած մարտական դժվար ու հաղթական ուղու, անասելի ծանր, վայրիվերումներով լի ճանապարհի ու մարտական ընկերների մասին։
Արա-Գեղեցիկ Հայրիկյանը պատմեց բոլոր փորձություններից, կիսվեց ու հիշեց բոլոր-բոլոր ընկերներին, Սերիկ Տոնոյանն էլ հիշեց անցած ճանապարհը, կիսվեց զգացումներով, նրանց հակառակ Ջիվան Պետրոսյանը քիչ խոսեց, հուզվեց ու միայն սիրտը ցույց տվեց` նշելով, որ սրտում է պահում ապրած օրերը։
Նրանք բոլորը մեր պատմության փառավոր էջերը կերտողներն են և մեր հաղթանակը նրանցով ու նրանց մարտական ընկերների կյանքի, առողջության ու հերոսության գնով է եղել, նրանց օրինակով պետք է ապրեն ու դաստիարակվեն մեր սերունդները։
Այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Այսօր այցելել էի արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին
և Սերիկ Տոնոյանին։ …

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Воскресенье, 8 мая 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ