Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում

8.06.2025 - 20:47 դիտում

Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է Բաղդասարյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ