«Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը

Աստղիկ Խաչատրյան 16.05.2024 - 09:54
16.05.2024 - 09:54 դիտում

Իտալիայի գավաթի եզրափակչում Թուրինի «Յուվենտուսը» հաղթեց Բերգամոյի «Ատալանտային»։

Հանդիպումը կայացել է Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվել 1-0 հաշվով՝ հօգուտ Ալեգրիի թիմի։

Թուրինցիների կազմում 4-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 15-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը և թարմացրեց սեփական ռեկորդը։ «Ատալանտայի» համար եզրափակիչը դարձավ 6-րդը ակումբի պատմության մեջ (1 տիտղոս՝ 1963 թ.)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ