«Յոթի խմբի» արտգործնախարարները պայմանավորվել են ավելացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

18.02.2023 - 20:32 դիտում

«Յոթի խմբի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Մյունխենում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ավելացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ասված է Ճապոնիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են նաև երրորդ երկրներին կոչ անել դադարեցնել Ռուսաստանին օգնություն ցուցաբերելը: Նրանք «անպատասխանատու և անթույլատրելի» են որակել Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը:

G7-ի արտգործնախարարները համաձայնել են շարունակել ակտիվ համագործակցությունն Ուկրաինայի հետ:

«Նրանք հանդես են եկել ուժի կամ հարկադրանքի միջոցով Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստատուս քվոն փոխելու միակողմանի փորձերի դեմ»,- ասված է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ