Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ ԵԱ մինչև 15 տարեկանների առաջնությունում 57 կգ քաշային ըմբիշներ Էրիկ Պապիկյանը և Տիգրան Կոլոտյանը դուրս են եկել եզրափակիչ և կհանդիպեն միմյանց:
Պապիկյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի Հասանովին, իսկ Կոլոտյանը նրա համերկրացի Հուսեյնովին:
Եզրափակչում է նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կիսաեզրափակչում հաղթել է վրացի Գոգիբերիձեին: