«Մուրացան» հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 6 երեխա գտնվում է ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Աննա Կոստանյան 29.10.2021 - 17:22
29.10.2021 - 17:22 դիտում
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա:
«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին», թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում:
Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,- գրել է Մուրադյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Մուրացան» հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 1 ամսական երեխա է մահացել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ