«Մուրացանի» ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին վթարի է ենթարկվել. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

28.01.2024 - 23:01 դիտում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց, ներկա պահին հետազոտման փուլում են գտնվում»,- հայտնել է Դանիելյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ