Ակունքներով մշեցի, ծննդով մարմաշենցի, հոգով ու սրտով գյումրեցի Մուրադ Մալխասյանն իր ժողովրդի երգը շուրթերին հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Նրա հոգու թռիչքը, Գյումրվա ֆայտոնի մեջ պարուրված, Գյումրու հիմնի զրնգացող հնչյունների ներքո ճախրում է Գյումրու երկնակամարում: Մուրադ Մալխասյանի համար երգելն ու ժողովրդին իր երգով ուրախացնելը մեծ երջանկություն էր, դեռ մանուկ հասակից ժողովրդական երգեր է մրմնջացել, ապրել դրանցով: