Մուշավանի ամառանոցների մոտ քաղաքացին ընկել է ձորակը․ օգնության են հասել փրկարարները

Աննա Կոստանյան 29.08.2024 - 10:48
29.08.2024 - 10:48 դիտում

Օգոստոսի 28-ին, ժամը 20:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցների մոտ քաղաքացին ընկել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները քաղաքացի Ժ. Ա.-ին (ծնված 1990 թ․) պատգարակով դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ