Գյումրու համայնքապետարանում կայացավ Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Գյումրու համայնքի կողմից ներկայացվող 2022 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային բաց լսում: Հայտերի քննարկումը սկսվեց Գյումրու համայնքի սոցիալական բնակարանների եւ մշակութային կենտրոնների վերանորոգման ծրագրի ներկայացմամբ. զեկուցողը Գյումրու համայնքի ներդրումային ծրագրերի փորձագետ Կարապետ Մխչյանն էր: