Մոսկվա է ժամանել Չինաստանի պաշտպանության նախարարը

Աննա Կոստանյան 17.04.2023 - 15:09
17.04.2023 - 15:09 դիտում

Մարտին Չինաստանի պաշտպանության նախարարի և պետական ​​խորհրդականի պաշտոնը ստանձնած Լի Շանֆուն ապրիլի 16-ին ժամանել է Մոսկվա, այցը կտևի մինչև ապրիլի 18-ը։ Մոսկվայում չինացի նախարարը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ կողմերը ծրագրել են քննարկել «պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր»։ Լի Շանֆուն կայցելի նաև ռուսական ռազմաուսումնական հաստատություններ։

Արևմուտքը չի թաքցրել իր մտահոգությունը Ռուսաստան Չինաստանի պաշտպանության նախարարի այցի կապակցությամբ: Ապրիլի 14-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը գերմանացի գործընկեր Աննալենա Բուրբոքի հետ համատեղ ասուլիսում փորձել է փարատել այդ մտահոգությունը՝ ասելով, որ Պեկինը զենք չի մատակարարի ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ուկրաինային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ