Մոսկվան պատրաստ է շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում. Պուտինը՝ Ալիևին

Աննա Կոստանյան 28.08.2024 - 14:47
28.08.2024 - 14:47 դիտում

Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին կարգավորման համար լուծումներ մշակելու հարցում, հաղորդել է Կրեմլը։

Կողմերը քննարկել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ