Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Հրաչ Սահակյան 30.09.2020 - 20:49
30.09.2020 - 20:49 դիտում
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել հրադադարը և լարվածությունը լիցքաթափել, ինչպես նաև սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը կանխել: Ընդգծվել է կողմերին շուտափույտ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական   ճանապարհով կարգավորման պայմանների ստեղծման համար: Վերահաստատվել է համապատասխան շփումներ կազմակերպելու մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը՝ ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների ղեկավարների հերթական հանդիպման անցկացումը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ