Մոսկվան չի խանգարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին. Միլլեր

Աննա Կոստանյան 5.01.2024 - 13:44
5.01.2024 - 13:44 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա կառավարություններին չմիջամտել ադրբեջանա-հայկական գործերին, Ադրբեջան-Հայաստան խաղաղ գործընթացին, ինչն էլ, ըստ նրա, խանգարել է երկու հանրապետությունների արտգործնախարարների հանդիպմանը Վաշինգտոնում մինչև տարեվերջ, Միլլերը պատասխանել է.

«Ռուսաստանը որևէ կերպ չի խանգարում մեզ իրականացնել դիվանագիտական այն կարևոր ջանքերը, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք շարունակելու ենք հետամուտ լինել դրանց»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ