Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

17.05.2025 - 15:26 դիտում
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. աշխատանքներ են տարվում` հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հանդիպման ավարտից հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումներ դեռ չեն եղել։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի համար սկզբունքային է, թե ով է Կիևից ստորագրելու փաստաթղթերը, եթե ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության կազմի փոփոխության հարց չի քննարկվում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ