Ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է ուղիղ բանակցություններ սկսել արդեն հաջորդ շաբաթ։
«Մենք առաջարկում ենք Կիևի իշխանություններին վերսկսել բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի վերջին, վերսկսել ուղիղ բանակցությունները, ընդ որում, առանց նախապայմանների։
Առաջարկում ենք դրանք անհապաղ սկսել արդեն մայիսի 15-ին՝ Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել էին ավելի վաղ և որտեղ ընդհատվել էին։
Կրկին, կրկնում եմ, մենք բազմիցս առաջարկել ենք կրակի դադարեցման ուղղությամբ քայլեր և երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսում։