Մոսկվան լավ հեռանկարներ է տեսնում Երևան-Բաքու և նախադրյալներ` Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 27.12.2023 - 15:34
27.12.2023 - 15:34 դիտում

Մոսկվան լավ հեռանկարներ է տեսնում Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախադրյալներ կան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք Հարավային Կովկասում կոնֆլիկտայնության մակարդակի նվազմամբ և այդ տարածաշրջանի հարստագույն ներուժի բացահայտմամբ», – ասել է Զախարովան՝ այս համատեքստում ընդգծելով 3+3 հարթակի կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ