Մոսկվան Դոնբասի հարցում ամեն ինչ անում էր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն մեր մեջքի հետևում այլ սցենար էր պատրաստվում. Պուտին

Աննա Կոստանյան 21.02.2023 - 13:40
21.02.2023 - 13:40 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս Դաշնային ժողովին ուղղված ուղերձով, որի շծրջանակում անդրադարձել է Ուկրաինայում ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը՝ հայտարարելով, որ «ուղերձը հղում է ամբողջ աշխարհում անդառնալի փոփոխությունների, ժողովրդի ապագան որոշող պատմական կարևորագույն իրադարձությունների ժամանակաշրջանում:

«Մենք քայլ առ քայլ ուշադիր և հետևողականորեն լուծելու ենք մեր առջև ծառացած խնդիրները»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Դոնբասը 2014 թվականից հավատում և սպասում էր, որ Ռուսաստանը կգա օգնության։

«Մոսկվան համբերատար էր, ամեն ինչ անում էր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Սակայն մեր մեջքի հետևում այլ սցենար էր պատրաստվում»,- ասել է Պուտինը։

Արևմուտքը զբաղվել է խաբեությամբ, աչք է փակել Կիևի կողմից իրականացվող քաղաքական սպանությունների և բռնաճնշումների վրա և խրախուսել է նացիստներին ահաբեկչական գործողություններ իրականացնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ