Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա

Աննա Կոստանյան 23.03.2023 - 14:50
23.03.2023 - 14:50 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, նշել է, որ ռուսական կողմի մոտ ավելանում է անհանգստությունը՝ կապված թշնամական հռետորաբանության սրման, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացման և կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներին պատրաստակամ չլինելու հետ:

«Խաղաղության գործընթացն այլընտրանք չունի: Մենք այս հարցում վճռական ենք ու վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերականգնել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացման ուղղություններով», – ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ