Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերը. Զախարովա

25.05.2022 - 21:07 դիտում

Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այդպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արցախի հարցի կարգավորման հարցում ԵՄ միջնորդությանը։

«Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը դարձնել կայունության և բարգավաճման գոտի, ինչպես նաև նպաստել այդ գործընթացին: Առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համալիր կարգավորումն է, կայուն խաղաղության հաստատումը: Ռուսաստանը համապարփակ աջակցություն է ցուցաբերում Երևանի և Բաքվի գործընկերներին բոլոր ուղիներով, ներառյալ՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, հանրային երկխոսության հաստատումը:

Մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման գործընթացին ԵՄ-ի միջամտելու համառ փորձերը։ Հուսով ենք, որ Բրյուսելը, եթե ցանկանա, կօգնի դրանք իրականացնելու, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ»,- ընդգծել է Զախարովան։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ