Մոսկվայում 3-ամյա երեխա է հոսպիտալացվել թմրամիջոցներից թունավորման հետևանքով

Աննա Կոստանյան 2.03.2021 - 15:41
2.03.2021 - 15:41 դիտում

Մոսկվայում 3-ամյա տղա է հոսպիտալացվել թմրամիջոցներից սուր թունավորման հետևանքով, Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի շրջանի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի խոսքերին հղումով:

«Այսօր Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարանից 3-ամյա տղա է տեղափոխվել քաղաքային հիվանդանոց: Բժշկական փորձաքննության արդյունքների համաձայն ՝ երեխայի մոտ թմրամիջոցներից սուր թունավորում է ախտորոշվել: Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում», – ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ